Jump to content

ՀՍՀ/ԽԱԼԿՈՖԻԼ ՏՍՐՐԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱԼԿՈՖԻԼ ՏՍՐՐԵՐ (հուն. պղինձ և սիրում եմ), սուլֆիդային հանքանյութերի քիմիական տարրեր՝ պղինձ, արծաթ, ոսկի, ցինկ, սնդիկ, անագ, կապար, ծարիր, ծծումբ, սելեն, տելուր ևն: Դասակարգել է նորվեգացի երկրաքիմիկոս Գոլդշմիդտը: Նրա կարծիքով այդ տարրերը, Երկիրը հրահեղուկ վիճակում գտնվելու ժամանակ, առաջնային նյութի բաշխման ընթացքում կուտակվել են խորքում՝ առաջացնելով Երկրի միջուկը պատող սուլֆիդա-օքսիդային կամ հանքային թաղանթը: Այժմ այդ ենթադրությունը ժխտվում է, թեև Խ. տ. անվանումը կիրառվում է նույն տարրերի համար, նկատի է առնվում նրանց կայուն սուլֆիդներ առաջացնելու հատկությունը՝ անկախ Երկրի կառուցվածքի մասին հիպոթեզից: Բոլոր Խ. տ. կազմում են երկրակեղևի զանգվածի լոկ 0,046 ը: