ՀՍՀ/ԽԱԽԱՆԱՇՎԻԼԻ
ԽԱԽԱՆԱՇՎԻԼԻ (Խախանով) Ալեքսանդր Սոլոմոնի (3.1.1866, ք. Գորի —25.5.1912, Սամարա, թաղվել է Թբիլիսիում), վրացի բանասեր, պատմաբան, հնագետ: 1888-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը: 1888-ից վրաց լեզվի և գրականության մասին դասախոսություններ է կարդացել Լազարյան ճեմարանում և Մոսկվայի համալսարանում: Խ. մշակել է վրաց. գրականության պատմության լրիվ դասընթացը հին ժամանակներից մինչև XIX դ., գրել «Ակնարկներ վրացական գրականության պատմությունից» (պրակ 1-4, 1895—1906), «վրացական գրականության պատմություն» (հ. 1 2, 1904—17) աշխատությունները: Հրատարակել է նաև «Ճորտատիրական իրավունքը Վրաստանում մինչև Ռուսաստանին միանալը» (1890), «Փոքր Ասիայում վրացիների բնակության հնագույն սահմանները» (1890), «Հնագիտական գիտարշավներ Կովկասում 1892, 1893 և 1895 թթ.» (1897), «Վրաստանի պատմություն» (Փարիզ, 1910) գործերը
Երկ. 1904-17 Положение армян в грузинском царстве, в кн.: Братская помощь пострадавшим в Турции армянам, М., 1898.
Գրկ. Джавахов А.Н., А, С. Хаханов и его деятельность в области кавказове дения, «Этнографическое обозрение», 1912, 3-4.
Ս. Խուցիշվիլի
