ՀՍՀ/ԽԱԾԱՏՈՒՄ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԽԱԾԱՏՈՒՄ, 1, տեխնիկայում, պինդ նյութերի քիմիական մշակում, սովորաբար թթվային լուծույթներով՝ դրանց մակերևույթի տեսքը փոխելու կամ խառնուկները հեռացնելու, ինչպես նաև մետաղական նախապատրաստուկներին անհրաժեշտ ձև ու չափ տալու համար: 2. Պոլիգրաֆիայում, կլիշեների բացատների մշակումը թթվով: Խ-ման ժամանակ թթուն լուծում է մետաղը, և կլիշեի թթվահեստ շերտով չպահպանված մասերը խորանում են:
