Jump to content

ՀՍՀ/ԽԱԾԿՏԻԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱԾԿՏԻԿ, կարմրակուրծիկ (Pyrrhula pyrrhula), ճնճղուկագգիների կարգի սերինոսների ընտանիքի թռչուն: Մարմնի երկարությունը մինչև 18 սմ է, քաշը՝ 32—35 գ: Գլխի վերին մասը, թևերը և պոչը սև են, մեջքը՝ մոխրագույն, արուների փորիկը կարմիր է, էգերինը՝ գորշ: Տարածված է Եվրոպայում, Ասիայում, ՍՍՀՄ անտառային գոտում (բացի Հյուսիսային Յակուտիայից) և Կովկասի Փշատերև լեռնային անտառներում: Ձմեռը չվում է, հայտնվում տափաստաններում, հաճախ բնակավայրերին մոտ: Բնադրում է ծառերի, հաճախ եղևնիների վրա: Դնում է երկնագույն 4—6 ձու, թխսում է հիմնականում էգը (13—15 օր): Սնվում է սերմերով, հատապտուղներով, բողբոջներով, ձագերին կերակրում է բուսական կերով: ՀՍՍՀ-ում տարածված են սովորական և անապատային Խ-ները: