ՀՍՀ/ԽԱԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԽԱԿ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալցխայի շրջանում, շրջկենտրոնից 3 կմ հարավ-արևելք: Մտնում է Սազելի պետական տնտեսության մեջ: Զբաղվում են հողագործությամբ (ցորենի և կարտոֆիլի մշակությամբ), անասնապահությամբ և այգեգործությամբ: Գյուղում գործում է տարրական դպրոց: Խ-ի հայերը եկել են 1830-ին՝ Արևմտյան Հայաստանի էրգրումի նահանգից:
