Jump to content

ՀՍՀ/ԽԱԿԱՍԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱԿԱՍԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶ, Խակասիա, Կրասնոյարսկի երկրամասի կազմում: Կազմվել է 1930-ի հոկտ. 20-ին: Տարածությունը 61,9 հզ. կմ² է, բն. 483,4 հզ. (1977): Բաժանվում է վարչական 8 շրջանի, ունի 5 քաղաք, 17 քտա: Կենտրոնը՝ Աբական: Բնությունը: Խ. գտնվում է Կրասնոյարսկի երկրամասի հվ-արմ-ում, Մինասինսկի և Չուլիմա-Ենիսեյի գոգավորություններում: Բաժանվում է լեռնային (տերիտորիայի 2 3-ը) և բլրահարթավայրային մասերի: Գոգավորությունների հարթավայրային հատվածները տափաստաններ են (Աբականի, Կոյբալյան, Ույբատի ևն): Կլիման ցամաքային է, ցուրտ ձմեռներով: Հունվարի միջին ջերմաստիճանը գոգավորություններում 19°C-ի g —21°C-է, նախալեռներում՝—15°C ից—17°C: Ամռանը գոգավորություններում շոգ է, հուլիսի միջին ջերմաստիճանը 18—20°C է, նախալեռներում և լեռներում զով է, 17—18°C: Տարեկան տեղումները 300—700 մմ են, վեգետացիոն շրջանը՝ 115—125 օր: Գլխավոր գետերն են Եինսեյը Աբականը, Տոմը: Ջրերն օգտագործվում են ոռոգման համար: Կան քաղցրահամ (Սև, Ֆիրկալ, Իտկուլ) և աղի (Բելե, Շիրա) լճեր: Գոգավորություններում և մասամբ նախալեռներում սևահողեր են, տեղ-տեղ՝ աղուտներ, լեոներում՝ լեռնատայգային պոդզոլային և լեռնատունդրային հողեր: Բնակչությունը: 78,3 ը ռուսներ են, 12,3 ը՝ խակասներ (1970), բնակվում են նաև ուկրաինացիներ, թաթարներ: Խտությունը 1 կմ² վրա 7,8 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 65 (1977): Քաղաքներն են Աբականը, Չեռնոգորսկը, Աբազան, Սորսկը, Մայանոգորսկը: Խ. ինդուստրիալ-ազրարային մարզ է: Գլխավոր ճյուղերն են՝ թեթև, անտառային և փայտամշակման, լեռնահանքային արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությանը: Զարգացած են նաև տրիոտաժի, կաշվի-կոշիկի, սննդի արդյունաբերության ճյուղերը, որոնք կենտրոնացած են Արականում և Չեռնոզորսկում: Խ. ԻՄ-ի գյուղատնտեսությունը մասնագիտանում է հացահատիկի արտադրության և կաթնամսատու անասնապահության բնագավառում: Մշակում են ցորեն, վարսակ և կորեկ, կարտոֆիլ, բանջարեղեն, բոստանային և կերային կուլտուրաներ: Գործում է Կոյբոլյան ոռոգիչ համակարգը: Աչինսկ-Աբական երկաթուղագիծը մարգը կապոսք է Անդրսիբիրյան մայրուղու հետ: Տերիտորիան հատում է Տայշետ-Աբական (Աբլևզայի և Սայանոզորսկի հատվածներով) երկաթուղին: Նավարկությունը կատարվում է Ենիսեյով և Աբականով: Աբականում է գտնվում խակասական լեզվի և գրականության, պատմության ԳՀԻ: Ունի դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան, մարզային 2 թերթ, 69 հիվանդանոց, 799 բժիշկ.: Գործում է Շիրա առողջարանը: Գրականությունը: Խակասների գրականությունը ստեղծվել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո: Խ. ԻՄ-ի գրականության հիմնադիրներից է Վ. Կոբյակովը (1906—1937): 1930—40-ական թթ. Խ. ԻՄ-ի գրականության զարգացման գործում նկատելի ավանդ ունեն բանաստեղծներ Պ Շտիգաևը (1886—1941), Մ. Կոկովը (1913—41), Մ. Արշանովը (1914—41): Այդ տարիներին են հանդես եկել նաև զրուցեր Ն. Դոմոժակովը (ծն. 1916), Ի. Կոստյակովը (ծն. 1916), Ի. Կոտյուշևը (ծն. 1919): 1960-ական թթ. սկզբներին՝ գ Տոպանովը (ծն. 1917), Ս. Չարկովը (ծն. 1922), Ֆ. Բուռնակովը (ծն. 1932), Կ. Խերբիշևը (ծն. 1938) և ուրիշներ: Մշակույթը: Խ. ԻՄ-ի տարածքում հայտնաբերվել են ժայռապատկերներ, քարը արձաններ, գերեզմանոցներից՝ խեցեղեն անոթներ, մետաղյա գեղ. առարկաներ, թաղման դիմակներ, որոնցից վաղագույնները մ. թ. ա. II—I հազարամյակները նմուշներ են: Խակասների ժող. արվեստի ավանդական տեսակներից են՝ փայտի քանդակազարդումը (XVIII—XIX դդ. հաճախակի են պատկերել մարդկանց կենդանիների, որսի տեսարաններ) հագուստի ասեղնագործությունը (նախշերը հիմնականում բուսական են, սև ֆոնի վրա):