Jump to content

ՀՍՀ/ԽԱԿԱՍԵՐԵՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱԿԱՍԵՐԵՆ, խակասների լեզուն, պատկանում է թյուրքական լեզվաընտանիքի օյղուր-օղուզյան խմբի խակասական ենթախմբին: Խոսվում է հիմնականում Կրասնոյարսկի երկրամասի Խակասական ԻՄ-ում հարակից վայրերում: Խոսողների թիվը մոտ 55 հզ. (1970): Խ. ունի 4 բարբառ: Հնչյունական կազմը հարուստ է ձայնավորներով (թվով 17), շեշտը ուժային է հիմնականում վերջնավանկային: Գոյականն ունի 8 հոլով, նաև՝ ստացական առման, թվի քերականական կարգեր: Բայը ևս հարուստ է կարգերով (5 եղանակ): Խ. գրավոր լեզու է 1926-ից. այբուբենը՝ նախ ռուսագիր, 1929-ից՝ լատինագիր, 1939-ից` կրկին ռուսագիր:

Հ. Պետրոսյան