ՀՍՀ/ԽԱԿԱՍՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԽԱԿԱՍՆԵՐ, ժողովուրդ: Բնակվում են Խակասական ԻՄ-ում, մասամբ՝ ՌՍՖՍՀ Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի շրջանում: Խ. 67 հզ. են (1970): Լեզուն խակասերենն է: Մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը անվանվում էին մինուսինսկյան և աբականյան «թաթարներ» կամ «թուրքեր»: Բաժանված էին 5 տոհմացեղային խմբերի, որոնք XVII—XVIII դդ. ընթացքում կամավոր մտել են Ռուսական պետության կազմի մեջ: Խ-ի կրոնը շամանականությունն էր, թեև ձևականորեն համարվում էին ուղղափառներ: Սովետական իշխանության տարիներին Խ. զբաղվում են գյուղատնտեսությամբ (երկրագործությամբ, անասնապահությամբ), աշխատում լեռնահանքային և ածխարդյունաբերության բնագավառներում:
