ՀՍՀ/ԽԱՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԽԱՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ Կիրովի անվան, գտնվում է Արարատի շրջանում: Հիմնվել է 1934-ին: Գյուդատնտ. արտադրության հիմնական ճյուղը այգեգործությունն է: Զբաղվում են նաև պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ: Հողային ընդհանուր տարածությունը 1131 հա է, որից գյուղատնտ. արտադրության մեջ օգտագործվում է 801 հա, այդ թվում՝ խաղողի այգի՝ 423 հա, պտղատու այգի՝ 92 հա, վարելահողեր՝ 71 հա, արոտավայրեր՝ 215 հա:
