ՀՍՀ/ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՆԻՖԵՍՏ
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՆԻՖԵՍՏ, ընդունվել է Ալբանիայի, Ալժիրի, Ավստրալիայի, Արգենտինայի, Բելգիայի, Բոլիվիայի, Բրազիլիայի, Բուլղարիայի, ԳԴՀ-ի, Գվատեմալայի, ԳՖՀ-ի, Դանիայի, Դոմինիկյան Հանրապետության, Էկվադորի, Թաիլանդի, Թունիսի, Թուրքիայի, Ինդոնեգիայի, Իսրայելի, Իսպանիայի, Իտալիայի, Իրաքի, Լեհաստանի, Լյուքսեմբուրգի, Կանադայի, Կոլումբիայի, Կոստա-Ռիկայի, Կորեայի, Կաբայի, Հարավսլավիայի, Հնդկաստանի, Հոնդուրասի, Հորդանանի, Հունաստանի, Հունգարիայի, Ճապոնիայի, Մալայայի, Մարոկկոյի, ՄԺՀ-ի, Մեծ Բրիտանիայի, Մեքսիկայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Չիլիի, Չինաստանի, Չեխոսլովակիայի, Պանամայի, Պարագվայի, Պերուի, Պորտուգալի այի, Ռումինիայի, Սան Մարինոյի, Սիրիայի և Լիբանանի, Սովետական Միության, Վենեսուելայի, Վիետնամի, Ցեյլոնի, Ուրուգվայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի կոմունիստական և բանվորական կուսակցությունների ներկայացուցիչների 1957-ի նոյեմբ. 16—19-ին Մոսկվայի խորհրդակցությունում: Խորհրդակցության մասնակիցներն ընդունեցին դեկլարացիա, որտեղ պաշտպանություն գտան միջազգային զարգացման կարևորագույն սկզբունքային հարցերի վերաբերյալ ՍՄԿԿ XX համագումարի հետևություններն ու դրույթները: Մանիֆեստն ուղղված էր բոլոր երկրների բարի կամքի մարդկանց, անկախ նրանց քաղ. և կրոնական համոզմունքներից, կոչ էր անում ուժեղացնել պայքարը խաղաղության համար: «Խաղաղությունը,—ասված է մանիֆեստում,—կարող է պահպանվել միայն այն պայմանով, եթե բոլոր նրանք, որոնց համար թանկ է խաղաղությունը, միացնեն իրենց ջանքերը, բարձրացնեն զգոնությունը պատերազմի հրձիգների մեքենայությունների հանդեպ, մինչև վերջը գիտակցեն, որ իրենց սրբազան պարտքն է ուժեղացնել պայքարը խաղաղության պաշտպանության համար, որն սպառնալիքի տակ է» (ՍՄԿԿ բանաձևերում, մաս 4, էջ 633): «Պատերազմն անխուսափելի չէ, պատերազմները կարելի է կանխել, խաղաղությունը կարելի է պաշտպանել և ամրապնդել»,—այս եզրակացությունն արվեց՝ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում ուժերի հարաբերակցության արմատական փոփոխման մարքս-լենինյան վերլուծության հիման վրա: Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակից հետո ստեղծվել է սոցիալիզմի համաշխարհային համակարգ, խաղաղության և միջազգային համագործակցության, հասարակական տարբեր սիստեմների խաղաղ գոյակցության ձգտումներով են ընթանում ժող. դեմոկրատիայի երկրները: Համաշխարհային ասպարեզում աճել է մի նոր ուժ ևս. գաղութային երկրների ժողովուրդները վարում են խաղաղության և զինաթափման, չեզոքության քաղաքականություն: Պատերազմները ատելի են նաև կապիտալիստական երկրների ժողովուրդների համար: Այս ուժերի միասնական պայքարը կարող է կանխել պատերազմը, պահպանել խաղաղությունը: Մանիֆեստն ընդգծում էր, որ խաղաղության պաշտպանությունը վտանգում են կապիտալիստական մոնոպոլիաները, օրեցօր ուժեղացող սպառազինությունների մրցավազքը, միջուկային զենքի տարածումը: Մանիֆեստը՝ որպես առաջնակարգ խնդիր պահանջում էր անհապաղ դադարեցնել ատոմային և ջրածնային զենքի փորձարկումը և արտադրությունը: Նշավակելով իմպերիալիստական պրոպագանդայի անհիմն մեղադրանքները՝ մանիֆեստը նշում էր, որ կոմունիստների նպատակն է կառուցել այնպիսի հասարակարգ, որն ապահովի հասարակության բոլոր անդամների բարօրությունը, ժողովուրդների միջև հավերժ խաղաղությունը: Նոյեմբերյան խորհրդակցությունը, նրա ընդունած փաստաթղթերը մարքսիգմ-լենինիզմի հիման վրա ամրապնդեցին կոմունիստական և բանվորական կուսակցությունների միասնությունը և համագործակցությունը:
Գրկ. Программные документы борьбы за мир, демократию и социализм, М., 1964.
