ՀՍՀ/ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ, կազմակերպվել է 1949-ին, Երևանում: Ղեկավար մարմինն է Նախագահությունը: Կոմիտեի կազմում (57 մարդ) ընդգրկված են բանվորներ, գիտնականներ, գրողներ, արվեստի աշխատողներ: Նախագահ են եղել Վ. Համբարձումյանը, Ն. Զարյանը (այժմ նախագահն է Գ. Տեր-Գրիգորյանը): Այն սերտ կապի մեջ է Խաղաղության պաշտպանության սովետական կոմիտեի հետ:
