Jump to content

ՀՍՀ/ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ, ՍՍՀՄ-ում Խաղաղության կողմնակիցների շարժումը ղեկավարող սովետական հասարակայնության ներկայացուցիչների ընտրովի մշտական մարմին: Կազմակերպվել է 1949-ի օգոստոսին, Մոսկվայում, Խաղաղության կողմնակիցների համամիութենական I կոնֆերանսում: Ղեկավար մարմինն է նախագահությունը: Կոմիտեի նախագահը՝ Ն. Տիխոնով: Կոմիտեի կազմում (360 մարդ) ընդգրկված են բանվորներ, կոլտնտեսականներ, գրողներ, արվեստի աշխատողներ: Կոմիտեն ակտիվորեն մասնակցում է Խաղաղության համաշխարհային խորհրդի նստաշրջանների և կոնգրեսների ձեռնարկած բոլոր միջոցառումներին, պայքարում հանուն ընդհանուր և լիակատար զինաթափման, միջազգային լայն համգործակցության: Սովետական կոմիտեն սերտ կապեր է պահպանում արտասահմանյան երկրների խաղաղության պաշտպանության կոմիտեների հետ: Նրա նախաձեռնությամբ 1973-ին Մոսկվայում կայացավ Խաղաղասեր ուժերի համաշխարհային կոնգրես: Հրատարակում է «Վեկ XX ի միր» («Век XX и мир») բյուլետենը (1967-ից՝ ռուս., անգլ., ֆրանս., իսպան., գերմ.): Կոմիտեն 1974-ին պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության շքանշանով:

Հ. Խաչատրյան