ՀՍՀ/ԽԱՂԱՂՕՎԿԻԱՆՈՍՅԱՆ ՆԱՎԱՏՈՐՄ
ԽԱՂԱՂՕՎԿԻԱՆՈՍՅԱՆ ՆԱՎԱՏՈՐՄ, բարձրագույն օպերատիվ միավորում, ՍՍՀՄ ռազմածովային նավատորմի բաղկացուցիչ մասը: Ապահովում է ծովային սահմանների պահպանությունը Հեռավոր Արևելքում և ՍՍՀՄ պետ. շահերի պաշտպանությունը Խաղաղ օվկիանոսում: Սովետական իշխանության Հեռավոր Արևելքի ծովային ուժերը կազմավորվել են 1922-ին, իսկ 1935-ից կոչվել են Խ. ն.: Հայրենական մեծ պատերազմի տարիներին նավատորմը գտնվում էր մշտական ռազմ. պատրաստության վիճակում: 1945-ին Խ. ն. մասնակցել է Հյուսիսային Կորեայի ազատագրմանը, Հարավային Սախալինի և Կուրիլյան կղզիների դեսանտային օպերացիաներին: Այն օվկիանոսային նավատորմ է, որի կազմում կան ժամանակակից ոազմանավեր՝ հրթիռակիրներ և ատոմային սուզանավեր, հրթիռակիր և հակասուզանավային ավիացիա, հրթիռա-հրետանային առափնյա զորքեր, ռազմածովային հետևակ: 1965-ին Խ. ն. պարգեվատրվել է Կարմիր դրոշի շքանշանով: Հրամանատարն է ծովակալ Վ. Պ. Մասլովը (1974-ից): Խ. ն-ում են ծառայել նավատորմի դերծովակալ Վ. Սուրաբեկովը (Սախալինյան ռազմ, նավատորմիկի շտաբի պետ), նավատորմի ռազմաօդային ուժերի ինժեներա-ավիացիոն ծառայության հրամանատարի օգնական (1936—1946), գեն. մայոր Հ. Յարամիշևը, 1 կարգի կապիտան Խ. Մամյանը և բազմաթիվ հայ ծովայիններ:
