Jump to content

ՀՍՀ/ԽԱՂԱՂ ԳՈՅԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՂԱՂ ԳՈՅԱԿՑՈՒԹՅՈՒՆ տարբեր հասարակարգ ունեցող պետությունների, միջպետական հարաբերությունների սկզբունք, որը ենթադրում է՝ հրաժարվել պատերազմից որպես պետությունների միջև վիճելի հարցերը լուծելու միջոց, այդ հարցերը լուծել բանակցությունների միջոցով, իրավահավասարություն, փոխըմբռնում և վստահություն պետությունների միջև, հաշվի առնել միմյանց շահերը, չմիջամտել ներքին գործերին, ընդունել, որ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի ազատ կերպով ընտրելու իր սոցիալ-տնտ. և քաղ. կարգը, խստորեն հարգել բոլոր երկրների սուվերենությունն ու տերիտորիալ ամբողջականությունը, զարգացնել տնտ. և մշակութային համագործակցությունը լիակատար հավասարության և փոխադարձ շահավետության հիման վրա: Տարբեր հասարակարգ ունեցող պետությունների գոյակցության անխուսափելիությունը բխում է կապիտալիզմի անհավասարաչափ տնտ. և քաղ. զարգացման Վ. Ի. Լենինի բացահայտած օրենքից, որից հետևում է, որ մի որոշ պատմ. ժամանակամիջոց սոցիալիստական պետությունների կողքին գոյություն կունենան նաև կապիտալիստական պետություններ: Երկու սիստեմների պետությունների գոյակցության ժամանակամիջոցը սկզբնավորվել է սոցիալիստական հեղափոխությամբ և սովետական պետության ստեդծմամբ Ռուսաստանում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կապիտալիստական սիստեմից պոկվեցին մի շարք պետություններ և կանգնեցին սոցիալիզմի կառուցման ուղու վրա: Սոցիալիզմը դարձավ համաշխարհային սիստեմ: Խ. գ. դասակարգային պայքարի առանձնահատակ ձև է միջազգային ասպարեզում: Այն չի վերացնում երկու հակադիր սիստեմների պայքարը, այլ հանդիսանամ է համաշխարհային սոցիալական հակամարտության դրսևորման ձևերից մեկը: Խ. գ. չի բացառում, ընդհակառակը, ենթադրում է պայքարը իմպերիալիզմի ագրեսիվ պլանների և մեքենայությունների դեմ, դրանց մերկացումը, մասսաների մոբիլիզացիան հանուն խաղաղության պայքարի: Խ. q-յան քաղաքականությունը շոշափում է միջպետական հարաբերությունները և չի վերաբերվում կապիտալի երկրների ներքին դասակարգային պայքարին, ինչպես նաև ազգային-ազատագրական շարժմանը: IV. գ. բացառում է ամեն մի կոմպրոմիս կոմունիստական և բուրժ. գաղափարախոսությունների միջև: Ընդհակառակը, այն ենթադրում է պայքարի ուժեղացում բուրժ. գաղափարախոսության դեմ: Սոցիալիզմի և կապիտալիզմի միջև չի կարող լինել գաղափարախոսական Խ. գ.: Բայց գաղափարական և քաղ. վեճերը չպետք է լուծվեն ռազմ. միջոցներով: Սովետական պետությունը Խ. գ-յան սկզբունքով է առաջնորդվել իր գոյության առաջին իսկ օրվանից, դա իր արտացոլումն է գտել 1917-ի հաշտության մասին դեկրետում (տես Դեկրետ հաշտության մասին), Աֆղանստանի, Իրանի, Չինաստանի, Թուրքիայի հետ՝ Սովետական Ռուսաստանի կնքած բարեկամության և համագործակցության առաջին պայմանագրերում, մինչպատերազմյան և ետպատերազմյան տարիների, արդի ժամանակաշրջանի արտաքին քաղաքականության ակտերում, ՍՍՀՄ նոր Սահմանադրության մեջ: Այդ սկզբունքը միջազգային լայն ճանաչում է գտել և դրվել է ՄԱԿ-ի կանոնադրության (1946) և Հելսինկիի համաեվրոպական խորհրդակցության եզրափակիչ ակտի (1975) հիմքում: Խ. գ-յան սկզբունքը այժմ դարձել է միջազգային զարգացման ռեալ ուժ: Միջուկային զենքի առկայության պայմաններում պատերազմը մեծ արհավիրքներ կբերեր բոլոր երկրներին ու ժողովուրդներին: Խ, գ. մարդկային հասարակության զարգացման օբյեկտիվ անհրաժեշտությունն է: