Jump to content

ՀՍՀ/ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍ, երկրագնդի ամենամեծ և ամենախոր օվկիանոսը: Գտնվում է Եվրասիայի, Ավստրալիայի, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների և Անտարկտիդայի միջև: Խ. օ-ի և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սահմանը ձգվում է Պեեկ հրվանդանից (Չուկոտյան թերակղզի) մինչև Ուելսյան արքայազնի հրվանդանը (Ալյասկա), Հնդկական օվկիանոսինը՝ Մալակկայի նեղուցի հվ-ից, Սումատրա կղզու արմ. ափից, Ճավա, Թիմոր և Նոր Գվինեա կղզիների հվ-ից, Տասմանիա կղզու արլ. ափերից մինչև Անտարկտիդա, Ատլանտյան օվկիանոսինը՝ Անտարկտիկական թերակղգուց, Հարավային Շետլանդական կղզիներից մինչև Հրո երկիր: Տարածվում է հս—հվ. մոտ 15,8 հգ. կմ, արմ—արլ.՝ 19,5 հզ. կմ: Մակերեսը ծովերի հետ 179679 հգ. Կմ 2 է, միջին խորությունը՝ 3984 մ, ջրի ծավալը՝ 723699 հզ. կմ³ (առանց ծովերի՝ համապատասխանաբար՝ 165246,2 հզ. կմ², 4282 մ և 707555 հզ. կմ³): Գրավում է երկրագնդի մակերևույթի 1 3-ը, Համաշխարհային օվկիանոսի մակերեսի 50 ը: Մակերեսի 52 ը ընկած է արևադարձային զոնայում: Առավելագույն խորությունը (նաև Համաշխարհային օվկիանոսինը) 11022 մ է (Մարիանյան անդունդ): Խ. օ-ով է անցնում (180 միջօրեական) ժամանակի (թվականի) փոփոխման սահմանագիծը: Ֆիգիկաաշխարհագրական ակնարկ: Խ. օ-ի ծովերն են՝ Բերինգի, Օխոտի, Ճապոնական, Արևելա-Չինական, Գեղին, Հարավ-Չինական, Սետո-Նայկայ, Սուլու, Սուլավեսի, Մոլուքյան, Սերամ, Բանդա, Ֆլորես, Ճավայի, Սավու, Կորալյան և Տասմանի: Արլ-ում Կալիֆոռնիական ծոցն է, Անտարկտիդայի ափերի մոտ՝ Ռոսսի, Ամունդսենի և Բելլինսգաուգենի ծովերը: Կղզիների ընդհանուր տարածությամբ (մոտ 3,6 մլն կմ²) և քանակով (մոտ 10 հգ.) օվկիանոսների մեջ գրավում է առաջին տեղը: Կղզիների մեծ մասը արմ. և արլ. եզրերին է և կենտրոնական մասում: Դրանք ունեն հրաբխային (Մարկիզյան, Ընկերության, Հավայան, Սամռա ևն), կորալային (Մարշալյան, Ջիլբերտի, Տոկելաու, Ֆենիկս ևն) և Խութային (Մարկաս, Ուեյկ, Նաուրու, Օշեն, Տոնգարևա ևն)ծագում: Խ. օ-ի արմ. ու արլ. եզրերին են արշիպելագներն ու կղզիների շղթաները (Ալեության, Կուրիլյան, Սախալին, Ճապոնական, Ֆիլիպինյան, Մոլուքյան, Զոնդյան, Ֆիջի, Տոնգա, Նոր Զելանդիա ևն): Կենտրոնական և հվ-արմ. կղզիները միասին կազմում են Օվկիանիան: IV. օ-ի ափերը թույլ են կտրտված, գերակշռում են ֆյորդային և աբրագիոն, արևադարձային լայնությունների արմ-ում՝ կորալային, Անտարկտիդայի մոտ՝ շելֆային-սառցագաշտային ափերը: Արմ. ծովերը հիմնականում բաժանված են կղզիներով: Հյուսիսային և Հարավային Ամերիկաների, Ասիայի ու Ավստրալիայի ափերի երկարությամբ ձգված լեռները հաճախ վերջանում են զառիթափ փլվածքներով: Հատակի ռելիեֆն ու երկրաբանական կառուցվածքը բարդ է: Օվկիանոսը շրջապատոդ մայր ցամաքների ստորջրյա մասերը տարբերվում են ռելիեֆի բնույթով ու երկրբ. կառուցվածքով: Շելֆերի լայնությունը մի քանի տասնյակ մմ-ից (Ամերիկայի ափերի մոտ) մինչև 700—800 կմ է (Բերինգի, Արևելա-Չինական և Հարավ-Չինական ծովերում), խորությունը՝ 150—500 մ: Մայրցամաքային լանջերը զառիթափ են, հաճախ՝ աստիճանաձև, մասնատված՝ կանիոններով: Հս. և արմ. ծայրամասերում, Ալյասկա թերակղգուց մինչև Նոր Զելանդիա, ձգվում են ծայրամասային ծովերի գոգավորությունների համակարգը, աղեղնաձև կղզիաշարեր ու օվկիանոսային խոր անդունդներ, որոնք Ավստրալա-Ասիական ծովային մարզի հետ առաջացնում են ժամանակակից գեոսինկլինալի գոտին: Վերջինիս բնորոշ են ռելիեֆի հակադրություններ, ակտիվ հրաբխականություն, ինտենսիվ սեյսմիկություն, երկրակեղևի տիպերի բարդ հերթագայում: Ծովերի առավելագույն խորությունը 3500—7500 մ է: Ճապոնիայից հվ. կղզիների շղթաները բաժանվում են երկու ճյուղի և շրջափակում Ֆիլիպինյան գոգավորությունը: Աղեղնաձև կղզիաշարերի հետ են կապված խորջրյա անդունդները (Ալեության՝ 7822 U, Կուրիլա-Կամչատկյան՝ 9717 մ, ճապոնական՝ 8412 մ, Իձու-Բոնինի՝ 9810 մ, Մարիանյան՝ 11022 մ, Ֆիլիպինյան՝ 10265 մ, Տոնգա՝ 10882 մ, Կերմադեկ՝ 10047 մ: Հարավային ու Կենտրոնական Ամերիկաների և Կալիֆոռնիա թերակղգու երկարությամբ ձգվում են Պերուական (6601 մ) ու Չիլիական (8069 մ), Կենտրոնա-Ամերիկյան (6489 մ) և Ցեդրոս (6225 tl) անդունդները: Խ. օ-ի տաշտակի սահմաններում են գտնվում բարձրացումներով իրարից բաժանված Հյուսիս-Արևելյան, Հյուսիս-Արևմտյան, Արևելա-Մարիանյան, Արևմտա-Կարոլինյան, Մելանեզյան, Կենտրոնական, Հարավային, Բելլինսգաուզենի, Չիլիական, Պերուական ընդարձակ գոգավորությունները, որոնք ունեն 4000—7000 մ խորություն, բլրավոր հատակ և ստորջրյա լեռնաշղթաներ: Խորջրյա հարթավայրերը գտնվում են օվկիանոսի հս-արլ-ում և Անտարկտիդայի ստորոտների մոտ: Խ. օ-ի լեռնագրական խոշոր միավորը Արևելա-Խաղաղ օվկիանոսյան բարձրացումն է, որը օվկիանոսը բաժանում է երկու անհամաչափ մասերի: Այդ բարձրացումից են ճյուղավորվում Գալապագոսյան, Կոկոսյան, Մակուորի լեռնաշղթաները: Օվկիանոսի տաշտակի խոշոր բարձրացումներից են Լայն, Հավայան, Կայսերական լեռները, Մարկուս-Նեքեր, Կարոլինյան, Մարշալյան, Տուամոտու և այլ կղզիները: Խ. օ-ի արլ. մասը և Արևելա-Խադադօվկիանոսյան բարձրացումը հատվում են բազմաթիվ բեկվածքներով (Մենդոսինո, Մառի, Մոլոկայի, Կլարիոն, Կլիպպերտոն, Գալապագոս ևն), որոնք ռելիեֆում արտահայտված են ելուստների ու լեռների ձևով: Հատակի նստվածքները հիմնականում ներկայացված են կարմիր կավերով (4,55 կմ խորություններում) և ավազային տիղմով (խորջրյա մասերում): Մեծ տարածում ունեն երկաթամանգանային կոնկրեցիաները: Օվկիանոսի մերձափնյա մասերում, ծովերում և ծոցերում կան ցամաքային նստվածքներ: Խ. օ. հարուստ է օգտակար հանածոներով: Նրա ավագանի շատ երկրներ (Ավստրալիական Միություն, ԱՄՆ, Ճապոնիա, Ինդոնեզիա, Մալայզիա, Թաիլանդ) հետախուզական աշխատանքներ են կատարում և մերձափնյա ծովային ցրոններից արդյունահանում ցիրկոն, ռուտիլ, իլմենիտ, մոնացիտ, տիտանամագնետիտ, կասիտերիտ ևն: Շելֆային շատ շրջաններում կատարվում են նավթի ու գազի որոնման աշխատանքներ: Կալիֆոռնիայի մոտ, Կուկի ծոցում, ճապոնական, Հարավ-Չինական, Ճավայի ու Տասմանի ծովերում արդյունահանվում է նավթ: Կլիման բազմազան է՝ հասարակածայինից մինչև մերձարկտիկականը հս-ում և անտարկտիկականը՝ հվ-ում: Խ. օ-ի մեծ մասը գտնվում է հասարակածային, արևադարձային և մերձարևադարձային կլիմայական գոտիներում: Մթնոլորտի շրջանառությունը Խ. օ-ի վրա որոշվում է մթնոլորտային ճնշման հիմնական մարգերով՝ Ալեության մինիմումով, Հյուսիս Խաղաղօվկիանոսյան, Հարավ-Խաղաղօվկիանոսյան և Անտարկտիկական մաքսիմումներով, որոնց գործունեությամբ և փոխազդեցությամբ են պայմանավորված պասատները արևադարձային և մերձարևադարձային լայնություններում, արմ. ուժեղ քամիները բարեխառն լայնություններում: Արևադարձային գոտու արմ-ում հունիսից նոյեմբեր հաճախակի են արևադարձային փոթորիկները՝ թայֆունները: Խ. օ-ի հս-արմ-ին բնորոշ է մթնոլորտի մուսսոնային շրջանառությունը: Օդի միջին ջերմաստիճանը փետրվարին հասարակածի մոտ 26°C ից 27°C է, Բերինգի նեղուցի մոտ՝ մինչև 20°C, Անտարկտիդայի ափերի մոտ՝ —10°C, օգոստոսին՝ հասարակածի մոտ 26°C ից 28°C է, Բերինգի նեղուցի մոտ՝ մինչև 6 ից 8°C, Անտարկտիդայի ափերի մոտ՝ —25°C: Հասարակածի մոտ տարեկան տեղումներն ավելի քան 3000 մմ են, բարեխառն լայնություններում՝ 1000 մմ-ից (արմ-ում) 2000—3000 մմ (արլ-ում): Ամենաքիչ տեղումները (100—200 մմ) լինում են մթնոլորտի բարձր ճնշման մերձարևադարձային մարզի արլ. ծայրամասերում: Մառախուղները բնորոշ են բարեխառն լայնություններին (հատկապես Կուրիլյան կղզիների շրջանում): Ջրաբանական ռեժիմը: Խ. օ-ի վրա զարգացող մթնոլորտային շրջանառության ազդեցության տակ մակերեսային հոսանքներն առաջացնում են անտիցիկլոնային շրջապտույտ մերձարևադարձային և արևադարձային լայնություններում, ցիկլոնային շրջապտույտ՝ հս. բարեխառն և հվ. բարձր լայնություններում: Օվկիանոսի հս-ում շրջապտույտը առաջանում է Հյուսիսային Պասատային և Հյուսիսային Խաղաղօվկիանոսյան տաք ու Կալիֆոռնիական սառը հոսանքներից: Հս. բարեխառն լայնություններում տիրապետում են Կուրիլյան սառը (արմ-ում) և Ալյասկայի տաք (արլ-ում) հոսանքները: Օվկիանոսի հվ. մասում անտիցիկլոնային շրջապտույտը առաջանում է Հարավային Պասատային, Արևելա-Ավստրալիական, Հարավային-Խաղաղօվկիանոսյան զոնալ տաք և Պերուական սառը հոսանքներից: Հս. լայնության 2—4 և 8—12 ների միջև հս. և հվ. շրջապտույտները ամբողջ տարվա ընթացքում բաժանվում են Միջպասատային (Հասարակածային) հակահոսանքով: Խ. օ-ի մակերեսային ջրերի միջին ջերմաստիճանը (19,37°C) 2 ով բարձր է Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերի ջերմաստիճանից: Փետրվարին ջրի միջին ջերմաստիճանը հասարակածի մոտ 26°C ից 28°C է, հս. լայնության 58 ից հս., Կուրիլյան կղզիների մոտ և հվ. լայնության 67 ից հվ.՝ —0,5°C, —1°C, օգոստոսին հասարակածի մոտ 25°C ից 29°C է, Բերինգի նեղուցում՝ 5 Օից 8°C, հվ. լայնության 60—62 ներից հվ.՝ —0,5C, —VC: Խ. о. թափվող տեղումները գերազանցում են գոլորշիացմանը: Գետերը տարեկան բերում են ավելի քան 30 հգ. կմ³ անուշահամ ջուր: Մակերեսային ջրերի աղիությունը մյուս օվկիանոսների համեմատ ցածր է: Միջին աղիությունը 34,58 00 է, նվազազույնը՝ 30—31 օ 00(հս. բարեխառն լայնությունների արմ-ում, արլ-ում և օվկիանոսի արլ. առափնյա շրջաններում), առավելագույնը՝ 35,500 և 36,500 (մերձարևադարձային լայնություններում): Ջրի գույնը ցածր լայնություններում կապույտ է, ափերի մոտ ու անտարկտիկական լայնություններում՝ կանաչավուն: Թափանցիկությունը 15—25 մ-ից (ափերի մոտ) 50 մ է (մերձարևադարձային և արևադարձային լայնություններում): Հս. մասում մակընթացությունը կեսօրյա է (Ալյասկայի ծոցում մինչև 5,4 մ, Պենժինյան խորշում՝ մինչև 12,9 մ բարձրությամբ), Մողոմոնյան կղզիների և Նոր Գվինեա կղզու ափերի մոտ՝ օրական, մինչև 2,5 մ բարձրությամբ: Ամենաուժեղ քամիները լինում են հվ. լայնության 40—60 ների միջև, որտեղ տիրապետում են արմ. փոթորկաբեր քամիները («Ревущие сороковые») և հս. լայնության 40 ից հս.: Հողմային ալիքների առավելագույն բարձրությունն ավելի քան 15 մ է, երկարությունը՝ 300 մ: Բնորոշ են ցունամի ալիքները: Ձմռանը սառույցներ են առաջանում Բերինգի, Օխոտի, ճապոնական, Դեղին ծովերում, Հոկայդո կղզու, Կամչատկա և Ալյասկա թերակղզիների ափերին մոտիկ ծոցերում, հվ-ում՝ Անտարկտիդայի ափերի մոտ: Օվկիանոսի մակերեսային ջրերն ընդգրկում են մինչև 100—150 մ, անտարկտիկական լայնություններում՝ մինչև 200 մ հզորության շերտը: Օրգանական աշխարհը: Բուսական կյանքը կենտրոնացած է ջրի վերին (մինչև 200 մ) շերտում: Կենդանիներս ու բակտերիաները բնակվում են բոլոր շերտերում և օվկիանոսի հատակին: Օրգ. աշխարհն առավել զարգացած է շելֆային շրջաններում, հատկապես՝ ափամերձ ծանծաղուտներում: Բերինգի նեղուցում հայտնի է ջրիմուռների մոտ 50, Մալայան արշիպելագի ջրերում՝ 800 տեսակ: Հեռավոր Արևելքի ծովերում կա կենդանիների մոտ 4 հգ., Մալայան արշիպելագի ջրերում՝ 40—50 հգ. տեսակ: Խորության մեծացման հետ օրգ. աշխարհի բազմազանությունը նվազում է: Խ. օ-ի ֆաունան ընդգրկում է մոտ 100 հզ. տեսակ, որի 4—5-ը հանդիպում է 2000 մ, իսկ 20 տեսակը՝ 10 հզ. Մ-ից ավելի խորություններում: Առանձնացվում են լիթորալ, մերձլիթորալ, բաթիալ, աբիսալ և ուլտրաաբիսալ զոնաները: Հարուստ է ձկնային ֆաունան: Հետազոտման պատմությունը ունի երեք շրջան: Առաջինն ընդգրկում է հնագույն նավարկություններից մինչև 1804-ը և բնութագրվում է երկրագնդի այդ մասի ջրի ու ցամաքի տեղաբաշխման ուսումնասիրությամբ: Երկրորդ շրջանում (1804—1873) կատարվել են ջրի ֆիզիկական հատկությունների և խորջրյա ուսումնասիրություններ: Երրորդ շրջանը (1873-ից հետո) բնութագրվում է օվկիանոսի կոմպլեքս ուսումնասիրություններով (հատկապես միջազգային գեոֆիզիկական տարվա և միջազգային գեոֆիզիկական համագործակցության ծրագրերով): Տնտեսա աշխարհագրական ակնարկ: Խ. օ-ի ջրային տարածությունները, կղզիները, Ասիայի, Ավստրալիայի, Հարավային և Հյուսիսային Ամերիկաների ու Անտարկտիդայի ափամերձ շրջանները մտնում են խաղաղօվկիանոսյան ավազան հասկացության մեջ, որտեղ կենտրոնացած է երկրագնդի ազգաբնակչության մոտ կեսը: Խ. օ-ի ավազանի երկրներն ունեն տնտ. մեծ պոտենցիալ, կենսբ. և միներալային հսկայական պաշարներ, գյուղատնտ. խոշոր արտադրություն: Խ. օ-ով են անցնում չորս մայր ցամաքներր միմյանց կապող ծովային և օդային կարևոր ուղիները: Այստեղ է կատարվում ձկան և ծովային այլ մթերքների որսի մեծ մասը: Խ. օ-ի ավազանի երկրներում է կենտրոնացած նավթի, գազի, ածխի, բոքսիտների, երկաթի, մանգանի, քրոմիտի, պղնձի, անագի, բազմամետաղների, վոլֆրամի, նիկելի, կոբալտի, ծծմբի, հազվագյուտ մետաղների և ռադիոակտիվ տարրերի հանույթը: Խ. օ. ունի տրանսպորտային խոշոր նշանակություն: Անդրօվկիանոսյան ուղիները կապում են Ասիա, Ամերիկա և Ավստրալիա մայր ցամաքները: Առանձնացվում են առավել ինտենսիվ նավարկության երկու ուղիներ, որոնցից առաջինը Հյուսիսային Ամերիկան կապում է Ասիայի հետ, ընդգրկելով Եվրոպայից եկող անդրօվկիանոսյան նավարկության ուղիները, երկրորդը Ասիան կապում է Ավստրալիայի հետ, ընդգրկելով Հնդկական օվկիանոսից եկող ծովային ուղիները: Խոշոր նավահանգիստներն են՝ Վլադիվոստոկը, Նախոդկան, Կամչատկայի Պետրոպավլովսկը (ՍՍՀՄ), Վոնսանը, Չխոնշինը (ԿԺԴՀ), Տյանցգինը, Շանհայը, Գուանչժոուն (ՉԺՀ), Տոկիոն, Իոկոհաման, Կավասակին (Ճապոնիա), Հայֆոնը, Հոշիմինը (Վիհանամ), Դումայը, Ջակարտան, Սուրաբայան (Ինդոնեզիա), Մանիլան (Ֆիլիպիններ), Սինգապուրը (Սինգապուր), Սիդնեյը, Մելբուռնը (Ավստրալիական Միություն), Վելինգտոնը (Նոր Զելանդիա), Վանկուվերը (Կանադա), Սան Ֆրանցիսկոն, Լոս Անջելեսը, Միետլը (ԱՄՆ), Կալյսան (Պերու), Վալպարաիսոն (Չիլի): Պատմա քաղաքական ակնարկ: Հնագույն ժամանակներից Խ. օ-ի մերձափնյա երկրների ու կղզիների բնակիչների միջև կար ծովային հաղորդակցություն: Նրա ափերին գտնվող Չինաստանը մ. թ. ա. Ill դարից սկսած իրականացնում էր իր ակտիվ էքսպանսիան դեպի հվ.՝ կատարելով նվաճողական արշավներ (ընդդեմ Անամի և Տոնկինի, ХШ—XIV դդ.՝ Ճապոնիայի, XVII—XVIII դդ.՝ Բիրմայի, Վիետնամի, Կորեայի): XVI դ. Խ. օ-ում երևացին եվրոպական նավեր, սկզբում պորտուգալական և իսպանական, ապա հոլանդական և անգլիական: XVI դ. իսպանացիները զավթեցին Կենտրոնական և Հարավային Ամերիկայի Խ. օ-յան ափերը: Դրանից հետո եվրոպացիներն սկսեցին տերիտորիալ զավթումներ կատարել Խ. օ-ի ասիական մասում (իսպանացիները զավթեցին Ֆիլիպինների մի մասը և այլ Կղզիներ, պորտուգալացիները՝ Մակաոն, հոլանդացիները ձեռնամուխ եղան Ինդոնեզիայի նվաճմանը ևն): XVII դ. 30-ական թթ. Խ. օ-ի ափերը դուրս եկան ռուս երկրագնացներն ու ծովագնացներրը, որոնք հայտնագործեցին Կուրիլյան ու Ալեության կղզիները և Ալյասկան (XVIII դ.): Այնուհետև Խ. օ-ի ավագանում ավելի ակտիվացավ Մեծ Բրիտանիան, որը 1756—63-ի Յոթնամյա պատերազմի հետևանքով ամրապնդեց իր դիրքերը Հնդկաստանում և տիրեց Կանադային: Ավելի ուշ (1788-ից) նա զավթեց Ավստրալիան, 1819—24-ին՝ Սինգապուրը, 1840-ին՝ Նոր Զելանդիան, իսկ 1842-ին Չինաստանից անջատեց Հոնկոնգ (Սյանգան) կղզին: Համաշխարհային առևտրի բնագավառում Խ. օ-ի նշանակությունը խիստ մեծացավ XIX դարում՝ առագաստային նավատորմից շոգենավերին անցնելու, Կալիֆոռնիայում ու Ավստրալիայում ոսկու հայտնաբերման և արագ բնակեցման կապակցությամբ: Խ. օ-ով ձգվեցին առևտրական բազմաթիվ ճանապարհներ: Կապիտալիստական գլխավոր տերությունների պայքարը Խ. օ-ի ավազանում հենակետային բազաների, իրացման շուկաների և հումքի աղբյուրների համար ուղեկցվում էր այդ շրջանի բնակչության ստրկացմամբ: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը Չինաստանի դեմ սանձազերծեցին նվաճողական պատերազմներ և նրա հետ կնքեցին անիրավահավասար պայմանագրեր: Ֆրանսիան 1853-ին զավթեց Նոր Կալեդոնիան, 1857—85-ին՝ Հնդկաչինը: Մեծ Բրիտանիան շարունակեց Մալայայի և ավարտեց Բիրմայի նվաճումը, զավթեց Կալիմանտանի հս. ափը, Նոր Գվինեայի հվ-արլ. մասը, Ջիլբերտի կղզիները: 1867-ին ԱՄՆ-ը Ռուսաստանից գնեց Ալյասկան և Ալեության կղզիները: Գերմանիան 1884-ին գրավեց Նոր Գվինեայի հս-արլ. մասը: Ճապոնիան 1875-ին Ռուսաստանից ձեռք բերեց Կուրիլյան կղզիները, 1876-ին ստրկացնող պայմանագիր պարտագրեց Կորեային, իսկ 1894—1895-ին, ճապոնա-չինական պատերազմի հետևանքով, զավթեց Տայվանը և այլ կղզիներ: Չինաստանը ազդեցության ոլորտների բաժանելուն Ճապոնիայի հետ համատեղ մասնակցում էին Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան: 1898-ին ԱՄՆ-ն, պատերազմ սանձազերծելով Իսպանիայի դեմ, զավթեց Ֆիլիպինյան կղզիները, անեքսիայի ենթարկեց Հավայան արշիպելագը: Գերմանիան Իսպանիային պարտագրեց իրեն վաճառել Կարոլինյան, Մարիանյան և Պալաո կղզիները: 1904—1905 թթ. ռուս-ճապոնական պատերազմի հետևանքով Ճապոնիան զավթեց Հարավային Օախալինը և Կվանտունյան մարզը, 1910-ին՝ Կորեան: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից Ճապոնիան ծավալեց իր էքսպանսիան Չինաստանում: 1914-ին, Պանամայի ջրանցքի բացումով, ուժեղացավ ԱՄՆ-ի էքսպանսիան: Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը վտանգի տակ դրեց իմպերիալիստների տիրապետությունը Խ. օ-ի ավազանում: 1925—27-ի հեղափոխությունը Չինաստանում թուլացրեց իմպերիալիստական տերությունների դիրքերը: Արևմտյան տերությունների թողտվությամբ ճապոնիան 1931-ին զավթեց Հյուսիս-Արևելյան Չինաստանը, կարճ ժամանակում տիրեց նաև Չինաստանի առափնյա շրջաններին: ՄՍՀՄ-ը դիվանագիտական, տնտ. և ռազմական մեծ օգնություն էր ցույց տափս չին ժողովրդին՝ ճապոնական ագրեսորների դեմ մղվող պայքարում: 1939—45-ին, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Ճապոնիան օկուպացրեց Ֆրանսիական Հնդկաչինը, 1941-ի դեկտ. 7-ին հարձակվեց ամերիկյան Փյոռլ-Հարբոր ռազմական բազայի վրա, 1941—42-ին օկուպացրեց Թաիլանդը, Մալայան, Ֆիլիպինները, Ինդոնեզիան, Բիրման ևն: 1945-ի սեպտ. 2-ին, Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո, ըստ պայմանավորվածության, Հարավային Սախալինն ու Կուրիլյան կղզիներն անցան ՍՍՀՄ-ին: Խ. օ-ի ավագանում ագգային-ազատագրական վերելք սկսվեց: 1945-ի օգոստոսին հռչակվեց Ինդոնեզիայի Հանրապետությունը, սեպտեմբերին՝ Վիետնամի Դեմոկրատական Հանրապետությունը, 1948-ի հունվարին՝ Բիրմական Միությունը, 1948-ի սեպտեմբերին ստեղծվեց Կորեայի ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը, 1949-ի հոկտ. 1-ին՝ Չինաստանի ժողովրդական Հանրապետությունը: Ազատագրական շարժում տարածվեց Լաոսում, Կամպուչիայում, Ֆիլիպիններում, Մալայայում և այլուր: ԱՄՆ-ը օկուպացրեց Ճապոնիային պատկանող Խ. օ-յան մի շարք կղզիներ, կապիտալիստական մյուս երկրների հետ ռազմական բազաներ ստեղծեց Խ. օ-ում: 1950—70-ական թթ. ազատագրական շարժումը նոր հաղթանակներ տարավ Խ. օ-յան ավազանում: Իր ինքնուրույնությունը պաշտպանեց Ինդոնեզիան, գաղութայնությունից ազատագրվեցին Մալայայի ժողովուրդները, 1963-ին հռչակվեց Մալայզիայի անկախ ֆեդերացիան: 1964—65-ին սկսվեց ամերիկյան ագրեսիան Վիետնամում, որն ավարտվեց ամերիկյան իմպերիալիզմի պարտությամբ, և 1976-ին ստեղծվեց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունը: 1975-ի ապրիլին ավարտվեց Կամպուչիայի ազատագրումը: Պարտություն կրեցին ռեակցիոն ուժերը Լաոսում. 1975-ի դեկտեմբերին հռչակվեց Լաոսի ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն: 1960—70-ական թթ. անկախություն նվաճեցին Օվկիանիայի գաղութային շատ երկրներ:

Գրկ. Тихий океан, т. 1—10, М., 1966—77.