Jump to content

ՀՍՀ/ԽԱՂԱՋՈՒՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՂԱՋՈՒՐ, գագաթ (3420 մ) Հայկական լեռնաշխարհի Բյուրակն բարձրավանդակում: Նրա լանջերից բխում են բազմաթիվ սառնորակ աղբյուրներ, որոնց՝ դեռատի հայուհիների ծիծաղ հիշեցնող քչքչոցը լսվում է բավական հեռվից: Ըստ հնամյա ավանդության, բռնավորներից խուսափելով՝ Խ-ի ծերպերում թաքնվել և մինչև հիմա էլ ապրում են 10 հազար գեղանի հայուհիներ: Շատ հրոսակներ են եկել, տակնուվրա արել Խ-ի լանջերը՝ հուսալով, որ կգտնեն ու կգերեն նրանց: Սակայն հենց որ թշնամին երևում էր, նրանք իրենց նետում են աղբյուրների մեջև դառնում անտեսանելի: 3 հազար տարուց ավելի է, ինչ շարունակվում է այդ զարմանալի խաղը, մերթ աղջիկներն են ջուր դառնում, մերթ ջուրն՝ աղջիկներ: Այդ պատճառով էլ լեռն ստացել է Խ. անունը: