ՀՍՀ/ԽԱՂԱՑԱՆԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԽԱՂԱՑԱՆԿ, ռեպերտուար (ֆրանս. repertoire, ուշ լատ. repertorium—ցանկ, ցուցակ), 1. դրամատիկական, երաժշտական և այլ երկերի ամբողջությունը, որ խաղացվում կամ կատարվում է թատրոնում, ինչպես և դերասանի խաղացած կամ խաղացվելիք դերերի շրջանակը: Խ. տարբերակում են ըստ թատրոնների (օրինակ՝ օպերային, էստրադային), ոճերի, ժանրերի (ռոմանտիկական, ողբերգական), կան նաև «դասական Խ.», «ժամանակակից Խ.» հասկացությունները: Խ. արտահայտում է թատրոնի գաղափարական և գեղարվեստական դիրքորոշումը: 2. Մարզական խաղերի ցանկը որոշ ժամանակահատվածի համար:
