Jump to content

ՀՍՀ/ԽԱՂՈՂԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՂՈՂԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, ամպելոթերապիա (հուն. խաղող և թերապիա), խաղողի օգտագործումը տարբեր հիվանդությունների բուժման նպատակով Հայտնի է եղել I դ..: ՍՍՀՄ-ում Խ-յան գիտա-տեսական հիմունքները մշակվել են 20-ական թթ., Աեմաշկոյի անվ. ինստ-ում (Ցալթա), Ա. Վ. Դյակովի գլխավորությամբ: Կիրառում են Ղրիմի հվ. ափի առողջարաններում (Սուդակ, Եվպատորիա), Մոլդավիայում, Վրաստանում, Ադրբեջանում, Միջին Ասիայում, Հայաստանում՝ սովորաբար զուգորդելով կլիմայաբուժության հետ: Օգտագործում են միայն հասուն պտուղներ: Օրաբաժինը՝ 2 կգ պտուղ կամ 1,2 շ հյութ: Խ-յան ընթացքում, ստամոքս-աղիքային համակարգի խանգարումներից. խուսափելու նպատակով, չի թույլատրվում օգտագործել ճարպային սնունդ, կաթ, կաթնամթերք, ալկոհոլային խմիչքներ, կվաս, հանքային ջրեր: Խ. օրգանիզմում ակտիվացնում է նյութափոխանակության պրոցեսները (հատկապես ջրաաղային), արագացնում մեզի արտազատումը, կանոնավորում ստամոքս-աղիքային համակարգի շարժողական գործունեությունը, լավացնում ախորժակը: Նշանակվում է սնուցման անկման (հատկապես տուբերկուլոզի նախնական Փուլերում), սրտի, լյարդի, թոքերի հիվանդությունների, ինչպես նաև պոդագրայի, երկրորդային սակավարյունության ժամանակ: Հակացուցված է շաքարախտի, սուր հիվանդությունների, ստամոքսի խոցի, տուբերկուլոզի սրացումների, ճարպակալման, հիպերտոնիայի, քրոնիկ փորլուծության դեպքում: