ՀՍՀ/ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ, ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՊՏՂԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ, ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՊՏՂԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ, գտնվում է Մերձավանում (Էջմիածնի շրջան): Հիմնադրվել է 1956-ին: Ունի (1979) 14 բաժին՝ խաղողի ագրոտեխնիկայի, խաղողի սելեկցիայի և խաղողագրության, պտղատու կուլտուրաների ագրոտեխնիկայի, պտղատու կուլտուրաների սելեկցիայի և սորտուսումնասիրման, լեռնային պտղաբուծության, ագրոքիմիայի և հողագիտության, բույսերի պաշտպանության, բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի, միկրոկենսաբանության, պտուղների վերամշակման և պահպանման տեխնոլոգիայի, գինիների և կոնյակների տեխնոլոգիայի, մեքենայացման, գիտատեխնիկական ինֆորմացիայի, տնկարանային տնտեսության և պատվաստակալների, 3 լաբորատորիա, մեկ փորձակայան, 5 փորձարարական բազա և 1 հենակետ, որոնք ընդգրկում են պտղատու կուլտուրաների և խաղողի մշակության բոլոր գոտիները: Ինստ-ում ուսումնասիրվում են խաղողի, պտուղների և հատապտուղների սորտերի շրջանացման, գինեգործության և պահածոների արդյունաբերության՝ ըստ գոտիների տեղաբաշխման, խաղողի, պտուղների և հատապտուղների տեսակաշարի լավացման, բերքատվության բարձրացման պրոբլեմները: Մշակվել են այգիների ագրոտեխնիկական ու ֆիտոտեխնիկական, կիսաանապատային, քարքարոտ հոդերի և գառիթափ լանջերի իրացման միջոցառումներ, գինիների և պահածոների արդյունաբերության տեխնոլոգիայի նոր մեթոդներ: Ինստ-ի սելեկցիոներները ստեղծել են պտղատու կուլտուրաների 40 և խաղողի 65 սորտ, որոնցից 20-ը շրջանացվել են ՀՍՍՀ-ում: Դրանցից են խաղողի Կարմրահյութ, Զվարթնոց, Շահումյանի, Արագածի, Հադիսի, Տոկան և այլ սորտեր, տանձենու Հեղինե, Լեռնային գեղեցկուհի, Լենինականի ուշահաս, Միչուրինի հիշատակին, դեղձենու Արմինե, գետնաելակի Արևիկ, Լենինականի, Լոռի, Ռուբինե սորտերը: Ինստ-ում մշակված տեխնոլոգիայով ՀՍՍՀ-ում թողարկվում են «Արևիկ», «Նեկաարենի», Հոկտեմբերյանի դեսերտային», Հայկական» գինիները, որոնցից «Արևիկ»ը և «Նեկտարենի»ն միջազգային մրցույթներում արժանացել են մեդալների: Ինստ-ում թողարկվող «Հադիսի», Կարմրահյութ», «Տիգրանի», «Մուսկատ» (Վարդաբույր), «Տոկան» գինիները նույնպես միջազգային և համամիութենական մրցույթներում արժանացել են ոսկե և արծաթե մեդալների: Ինստ-ում աշխատում են Լենինի անվ. ՀամԳԳԱ թղթ անդամ Ս. Պողոսյանը, ՀՍՍՀ ԳԱ թղթ-անդամ է. Ջանփոլադյանը, ՀՍՍՀ պետ. մրցանակի դափնեկիր Ս. Ագուլյանը: Ինստ-ը անի ասպիրանտուրա: Լույս է ընծայում «Աշխատություններ,..» (հ. 1— 15, 1950—78…): Հրատարակել է «Հայկական ՍՍՀ ամպելոգրաֆիա» (հ. 1—2, 1947—62), «Հայաստանի պտուղները» (հ, 1—4, 1958—76)՝. 1977-ին պարգևվատրվել է «Պատվոնշան» շքանշանով:
Ա. Մելքոնյան
