Jump to content

ՀՍՀ/ԽԱՂՈՂԱԹԹՈՒ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՂՈՂԱԹԹՈՒ,C₄H₆O₆·H₂O, երկհիմն օրգանական թթու: Աշ (D) և ձախ (Լ) գինեթթուների ռացեմիկ խառնուրդն է: Անգույն բյուրեղներ են, լուծվում են ջրում, հողմահարվում՝ օդում: Անջուր Խ. հալվում է 203—204°C-ում: Օպտիկապես ակտիվ չէ: Կոտորակային բյուրեղացումից ճեղքվում է աջևձախ գինեթթուների: Առաջանում է մեզոգինեթթվի հետ աջ գինեթթուն ալկալու լուծույթում տաքացնելիս: Ստացվում է աջ և ձախ գինեթթուների հավասար քանակով լուծույթները միմյանց խառնելիս: Կիրառվում է վերլուծական քիմիայում, ինչպես նաև գործվածքներ ներկելիս: