Jump to content

ՀՍՀ/ԽԱՂՈՂԻ ՈՂԿՈՒՅԶՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՂՈՂԻ ՈՂԿՈՒՅԶՆԵՐ (Polychrosis botrana), տերևաոլորների ընտանիքի թիթեռ, խաղողի վտանգավոր վնասատու: Թևերի բացվածքը 10—13 մմ է: Տարածված է Արևմտյան Եվրոպայում, ՍՍՀՄ-ում՝ Ուկրաինայի հվ-ում, Կովկասում, Անդրկովկասում, Ն. Պովոլժիեում, Միջին Ասիայում, ՀՍՄՀ-ում՝ բոլոր խաղողագործական շրջաններում, հատկապես՝ Արարատյան դաշտում: Թրթուրները մետաքսե ոստայնով պատում են ծաղկաբույլերը, ուտում ծաղկակոկոնները, ապա նաև՝ հատապտուղները: Վնասված պտուղները գորշանում, չորանում և թափվում են: Պայքարի միջոցները, լարային այգիների հիմնում, Փայտե սյուների փոխարինում բետոնե սյուներով, այգիների սրսկում միջատասպան թունաքիմիկատներով, ագրոտեխնիկական միջոցառումներ: