ՀՍՀ/ԽԱՂՏՏՆԻԿՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԽԱՂՏՏՆԻԿՆԵՐ (Motacilla), ճեճղուկազգիների կարգի խաղտտնիկների ընտանիքի թռչունների սեռ: Փոքր չափի, երկար պոչով թռչուններ են: Խ-ի քաշը 20—25 գ է: Գունավորումը՝ սպիտակ, դեղին, մոխրագույն և սև երանգներով: Հայտնի է 11 տեսակ: Տարածված են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, մասամբ՝ Հյուսիսային Ամերիկայում: ՍՍՀՄ-ում ապրում է 5 տեսակ, որից 3-ը՝ սպիտակ, դեղին և լեռնային, նաև ՀՍՍՀ-ում: Բնադրում են գետնին, շենքերի տանիքներին ու ճեղքերում, դնում են 4—6 ձու: Սնվում են միջատներով, դրանց հարսնյակներով, թրթուրներով, մանր խեցգետնակերպերով:
