ՀՍՀ/ԽԱՃԱՊՈՒՐԻՁԵ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԽԱՃԱՊՈՒՐԻՁԵ Գեորգի Վասիլիի (1892—1958), վրաց սովետական պատմաբան, ՍՍՀՄ ԳԱ թղթ-անդամ (1939), Վրացական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1941): ՍՄԿԿ անդամ 1920-ից: 1918-ին ավարտել է Մոսկվայի համալսարանը, 1932-ից՝ Թբիլիսիի համալսարանի պրոֆեսոր: Գլխավորապես զբաղվել է Վրաստանի XIX—XX դդ. պատմության հարցերով: Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով:
Երկ. Борьба грузинского народа за установление Советской власти, 3 изд., испр. и доп., М., 1956.
