Jump to content

ՀՍՀ/ԽԱՃԱՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՃԱՐ, Խաճառ, Կաճառ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Բալու գավառում, համանուն քաղաքից 12 կմ հեռավորության վրա: 1915-ին ուներ 26 տուն (206 շունչ) հայ բն.: Զբաղվում էին անասնապահությամբ և երկրագործությամբ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Աստվածածին): Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին: Խ-ի քրդերը տեղահանվել են 1938-ին: Ներքին Խաճար և վերին Խաճար անունով գյուղեր հիշատակվում են նաև Չարսանճագի Փերին գավառակում: