ՀՍՀ/ԽԱՄԱՐ ԴԱԲԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԽԱՄԱՐ ԴԱԲԱՆ, լեռնաշղթա Բայկալ լճի հարավային և հարավ-արևելյան ափերին, գլխավորապես Բուրյաթական ԻՍՍՀ-ում: Երկարությունը 350 կմ է, բարձրությունը՝ մինչև 2370 մ: Հս. լանջերը կտրտված են կիրճերով և ծածկված սոճու-մայրու տայգայով, հվ. լանջերը՝ սոճու, կուենու անտառներով: 2000 մ-ից բարձր՝ լեռնա-տունդրային բուսականություն է:
