ՀՍՀ/ԽԱՄԽԻՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԽԱՄԽԻՆ, քաղաք, ԿԺԴՀ Խամգյոն-Նամդո նահանգի վարչական կենտրոնը: Ավելի քան 200 հգ. բն.: Ավտո և երկաթուղային ճանապարհների հանգույց է: Խ-ի համար նավահանգիստ է ծառայում Խիննամը, որի հետ փաստորեն միացած է: Քիմ. և ալյումինի արդյունաբերության, նավթավերամշակման կենտրոն է: Կան մետաքսի, մեքենաշինության, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, պոլիտեխնիկական և բժշկական ինսա-ներ:
