Jump to content

ՀՍՀ/ԽԱՄՈՒՐԻ ԼԵՌՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՄՈՒՐԻ ԼԵՌՆԵՐ, հրաբխային խոշոր լեռնազանգված Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասում, Բյուրակն լեռնազանգվածից հարավ-արևելք: Բարձրությունը 2924 մ է, ջրբաժան է Արածանու և նրա վտակ Խնուսի միջև: Լանջերը զառիթափ են, մակերևույթը՝ բլրաալիքավոր, կան քարակարկառներ: Կազմված է վերին պլիոցենի և անթրոպոգենի անդեզիտաբագտլտային լավաներից: