Jump to content

ՀՍՀ/ԽԱՄՍԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՄՍԵ (հնգամատյան), Արևելքի ժողովուրդների դասական գրականության մեջ որևէ հեղինակի հինգ պոեմների համակազմույթը: Առաջին Խ, կազմվել է Նիզամի Գյանջևիի 5 պոեմներից: Խ. ստեղծելու ավանդույթը Մերձավոր Արևելքի գրականություններում շարունակվել է մինչև XIX դ.: Հայտնի են Ամիր Խոսրով Դեհլեիի, Խաջու Քերմանիի, Ալիշեր Նավոիի, Աբ-դուռահման Ջամիի, Համդի Չելեբիի Խ-ները: