ՀՍՀ/ԽԱՅԱԹ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԽԱՅԱԹ (իսկական անունը՝ Զահրիյան Սուքիաս Կարապետի, 1854, Ալեքսանդրապոլ—մոտ 1930, Երևան), հայ գուսան: Աշուղական արվեստը սովորել է հորից՝ աշուղ Զահրիից (Կարապետ Հովհաննիսյան): Խ-ի տանավորներն ամփոփվել են «Անձայն կիթառ» (1889) ժողովածուում: «Ուսում», «Անկիրթ մարդը», «Գարուն», «Բարիկենդան» և այլ երգերում աղքատի դատն է պաշտպանել: Ջիվանա և Տամալու հետ տաճկերենից Փոխադրել ու տպագրել է «Քյոռ-օղլի» ժող. ասքի ճյուղերից մեկը:
