ՀՍՀ/ԽԱՅԲԵՐԻ ԼԵՌՆԱՆՑՔ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԽԱՅԲԵՐԻ ԼԵՌՆԱՆՑՔ, լեռնային կարևոր անցում Աֆղանստանի և Պակիստանի միջև: Հատում է Ապինզար լեռնաշղթան Քաբուլ գետի կիրճից ով.: Երկարությունը 53 կմ է, լայնությունը՝ 15—130 մ: Գլխավոր լեռնանցքը գտնվում է 1030 մ բարձրության վրա: Խ. լ-ով է անցնում Փեշավար—Քաբուլ խճուղին և Պակիստանից Աֆղանստանի սահմանը տանող երկաթուղին:
