ՀՍՀ/ԽԱՅԵՔ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԽԱՅԵՔ, Հայեք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդ գավառում, նույնանուն քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, Ճորոխի ափին: 1914-ին ուներ 52 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղն ուներ եկեղեցի (1848-ին կառուցած) և վարժարան: Խ-ում կար ուխտավայր (Խաչի լույս): Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:
