Jump to content

ՀՍՀ/ԽԱՅԹԱՃԱՆՃԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՅԹԱՃԱՆՃԵՐ, իսկական ճանճերի (Muscidae) ընտանիքի երկթևանի, արյունածուծ ճանճեր: Հայտնի է մի քանի տեսակ, որից ՀՍՍՀ-ում տարածված են աշնանային (Stomoxys calcitrans) և կովի Փոքր Խ. (Ryperosia irri-tans): Աշնանային Խ-ի մարմնի երկարությունը 5—7 մմ է: Բազմանում են գոմաղբի (հատկապես ձիու) և փթող բուսական մնացորդների մեջ: Ամռան ընթացքում տալիս են մի քանի սերունդ: Վարակիչ հիվանդությունների (սիբիրախտ, մաշկային լեյշմանիոզ ևն) տարածողներ են: Կովի Փոքր Խ.ի մարմնի երկարությունը 2,7—4,5 մմ է: Բազմանում են միայն տավարի գոմաղբում: Հարձակվում են խոշոր եղջերավոր անասունների, երբեմն՝ ձիերի վրա: