Jump to content

ՀՍՀ/ԽԱՅՏԱՀԱՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՅՏԱՀԱՎ սովորական (Numida meleagris), հավազզիների կարգի խայտահավերի ընտանիքի թռչուն: Ծագել է Արմ. Աֆրիկայում ապրող վայրի Խ-ից: Միջին մեծության թռչուններ են, մարմնի երկարությունը 30—35 utt է, քաշը՝ 1,6—2 կգ: Գլուխը և պարանոցի վերին մասը մերկ են: Թևերը կարճ են, կլորավուն, Փետուրները խիտ են, սպիտակ, մոխրագույն, երկնագույն, կանոնավոր դասավորված սպիտակ պտերով: Լավ զարգացած են ոտքերի և կրծքի մկանները: Շատ շարժունակ է, արագ վազում է, կարող է նաև թռչել: Բնադրում է գետնին, թփերի տակ, բարձր խոտերում: Դնում է 7—10 ձու: Թխսում է 25—28 օր: Սնվում է հատիկներով, հատապտուղներով, տերևներով ու բողբոջներով: Ունի համեղ միս: Հայաստանում Խ-եր պահում են սիրողները՝ միայն տնային պայմաններում: