Jump to content

ՀՍՀ/ԽԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՆ (թուրք, խաքանից՝ միապետ, իշխող), թուրքական և մոնղոլական տիտղոս: Սկզբնապես Խ. անվանել են ցեղերի առաջնորդներին, ավելի ուշ նշանակել է գերագույն կառավարիչ, թագավոր: Սելջուկների մոտ և Խորեզմում եղել է իշխանական, մոնղ. պետությունում՝ ուլուսների կառավարիչների տիտղոս: Խ, տիտղոսը տարածված էր Օսմանյան կայսրությունում, Իրանում, Աֆղանստանում, Հնդկաստանի մահմեդական պետություններում: