Jump to content

ՀՍՀ/ԽԱՆԱԲԱԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՆԱԲԱԴ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հյուսիս-արևելք: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, խաղողագործությամբ, հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, շերամապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, Փոստի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար: Խ-ում կա Մ. Աստվածածին եկեղեցի (XVIII դ.), շրջակայքում պահպանվել են պաշտպանական ամրությունների մնացորդներ, կիսավեր եկեղեցիներ, հին բնակավայրերի և գերեզմանատների ավերակներ (IX—XIII դդ.):