Jump to content

ՀՍՀ/ԽԱՆԱԿԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՆԱԿԱ, խոնակո (պարսկ. խանե— տուն, գա—վայր), Մերձավոր Արևելքում, Միջին Ասիայում, Աղրբնչանում (խանեգա) հյուրատան տիպ, որը բաղկացած էր խուցերից և մզկիթից: Խ. սովորաբար դերվիշների օթևան էր և սուֆիզմի պրոպագանդման վայր: Ստեղծվել է բուդդայական և մանիքեական ճգնավորների խուցերի օրինակով, հետագայում վերածվել մեծ կառույցների, նույնիսկ՝ համալիրների: Երբեմն Խ-ները ծառայում էին որպես պաշտպանված, ապահով կետեր կարավանային ճանապարհներին: