ՀՍՀ/ԽԱՆԱՄԻՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԽԱՆԱՄԻՐՅԱՆ Ստեփան Հակոբի 29.11. 1926, Լենինական—22.2,1975, Խմելնիցկի (Ուկրաինական ՍՍՀ-ու մ), թաղված է Երևանում, գեներալ-մայոր (1974): ՍՄԿԿ անդամ 1949-ից: Ավարտել է Բաքվի հետևակային ուսումնարանը (1946), Մ. Վ. Ֆրունզեի անվ. ռազմ, ակադեմիան (1961)ևդրան կից բարձրագույն ակադեմիական դասընթացները (1969): 1946-ից ծառայել է Թամանյան հայկական հրաձգային դիվիզիայում՝ որպես գնդացրային դասակի հրամանատար, 1961—69-ին զորքերի Հյուսիսային խմբում: Այնուհետև 1967-ից սովելոական բանակում վարել է մի շարք ղեկավար պաշտոններ: 1969—71-ին ծառայել է Անդրկովկասյան կարմրադրոշ զինվորական օկրուգում, 1971-ից՝ Մերձկարպատյան զինվորական օկրուգում: Եղել է գնդի և դիվիզիայի հրամանատար, կայազորի պետ:
