Jump to content

ՀՍՀ/ԽԱՆԱՄԻՐՅԱՆ ՎԱՆՈՒՇ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՆԱՄԻՐՅԱՆ Վանուշ Գերասիմի (ծն. 5.11.1927, Երևան), հայ սովետական բալետի արտիստ: Հայկական ՍՍՀ ժող. արտիստ (1963): 1941-ին ավարտել է Երեվանի պարարվեստի ուսումնարանը, աշխատել Սպենդիարյանի անվ. Օպերայի և բալետի թատրոնում: Լավագույն դերապարերից են՝ Արմեն (Ա. Խաչատրյանի «Գայանե», 19 Հ 7), Դավիթ («Խանդութ», երաժշտ.՝ Ա. Սպենդիարյանի, 1953), Բկուր (է. Հովհաննիսյանի «Մարմար», 1958), Սպարտակ (Ա. Խաչատրյանի «Սպարաակ,1961): 1962-ին հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում: 1968-ից ղեկավարում է Հայաստանի պարի պետ. անսամբլը: Բեմադրել է Կոմիտասի «Վաղարշապատի պար», և Սպենդիարյանի « էնգելի», ազգագրական պարերի շարք՝ «Սասուն», Ա. Խաչատրյանի «Գայանե»ից սյուիտ և այլ պարեր:

Գ. Ստեփանյան