ՀՍՀ/ԽԱՆԱՊԱՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԽԱՆԱՊԱՐ, խանաբար, հյուրատուն: Անիում 1908-ին Ն. Մառը պեղել է Խ-ի (մոտ XII— Х III դդ.) մնացորդներ՝ պահպանված մոտ 2 մ բարձրությամբ: Կառույցը բաղկացած է համանման, ձգված ուղղանկյան հատակագծով կից երկու շենքերից: Կամարակապ մուտքերով, թաղածածկ սենյակների երկու շարքով կազմված միշանցքանման բակի (մոտ 5—6 մ X 18 մ) կենտրոնում՝ քարե շրամբար, երկու ծայրերին՝ մուտքեր Շենքերը (մեկը՝ երկհարկանի)՝ սրբատաշ քարից, շքեղ ձևավորված, քանդակազարդ մուտքերով: Այդ կառույցի նշանակությունը տարբեր կերպ է մեկնաբանվել՝ հյուրատուն (Ն. Մառ, Հ. Օրբելի), վաճառատուն (Թ. Թորամանյան): Տեղադրված լինելով Անիի առևտրական շարքում հավանաբար երկու նշանակությունն էլ միաժամանակ ունեցել է:
Գրկ. Հարությունյան Վ., Անի քաղաքը, Ե., 1964:
