ՀՍՀ/ԽԱՆԳԱՐՈՒՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԽԱՆԳԱՐՈՒՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ, համակարգի՝ ազդանշանները տվյալ հավաստիությամբ տարբերելու կամ վերականգնելու ունակություն: Ամբողջ համակարգի ընդհանուր Խ. որոշելը բավական բարդ խնդիր է, ոատի հաճախ որոշում են համակարգի առանձին օղակների Խ. (օրինակ, ընդունիչինը՝ հաղորդման, կոդավորման և մոդուլացման համակարգերինը՝ ընդունման տվյալ եղանակի դեպքում են): Տարբերում են իրական և պոտենցիալ Խ-ներ, որոնց համեմատությամբ հնարավոր է գնահատել տվյալ սարքի որակը:
