Jump to content

ՀՍՀ/ԽԱՆԴԱԿՁՈՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՆԴԱԿՁՈՐ Խնդաձոր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմ գավառում, Խոտորչուր ավանի յոթ թաղերից մեկը: Խ, շրջապատված է Պարխարյան լեոներով, որոնք ծածկված են Փշատերև և սաղարթավոր անտառներով: Ենթադրվում է, որ գյուղի անունն առաջացել է խինդ, խնդության ձոր բառերից: 1915-ին ուներ մոտ 1500 հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Գյուղում կար երկու եկեղեցի (Մայր Աստվածածին և Ս. Երրորդություն), հինգ մատոտ Բնակիչները 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ բռնությամբ տեղահանվել են: Նրանց մեծ մասը զոհվել է, փրկվել են ընդամենը 17 հոգի, որոնք բնակություն են հաստատել Թիֆլիսում: Խ-ում է ծնվել հայագետ Համազասպ Ոսկյանը:

Թ. Գևորգյան