ՀՍՀ/ԽԱՆԴՈ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԽԱՆԴՈ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, Փարվանան. Թոգ գետերի միախառնման տեղում, շրջկենտրոնից 18 կմ արևմուտք: Գյուղը գտնվում է ձորագլխին՝ բարձր սարահարթի վրա: Կոլտնտեսությունն զբաղվում է երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ: Խ. ունի միջնակարգդպրոց, կապի բաժանմունք: Պատմական հուշարձաններից կանգուն են մնացել Ս. Գևորգ եկեղեցին (XII— XIII դդ.), որը կառուցված է սրբատաշ կարծր քարով ու աչքի է ընկնում ճարտ. բարձր արվեստով, և իջևանատունը: Կան նաև արհեստական քարանձավներ, որոնք իրար են միացած ստորգետնյա անցուղիներով (մեկը իջնում է դեպի Փարվանա գետը): Գյուղի նոր եկեղեցին (Ս. Խաչատուր) կառուցվել է 1831-ին: Խանդոցիները գաղթել են Էրզրումի վիլայեթի Խաչքավան գյուղից, Բասենից և Կարսից, 1830-ին:
