ՀՍՀ/ԽԱՆԶԱԴՅԱՆ ՍԵՐՈ
ԽԱՆԶԱԴՅԱՆ Սերո Նիկոլայի (ծն. 3.12. 1915, ք. Գորիս), հայ սովետական գրող: ՍՄԿԿ անդամ 1943-ից: ՀՍՍՀ կուլտուրայի վաստ. գործիչ (1972): Ավարտել է (1934) Գորիսի մանկավարժական տեխնիկումը, զբաղվել (1934—41) ուսուցչությամբ: Մասնակցել է (1941—45) Հայրենական մեծ պատերազմին: Առաջին պատմվածքը՝ «Չոր տալիը», լույս է տեսել 1934-ին, Գորիսի «Կարմիր Զանգեզուր» թերթում: 1938-ին գրել է X դ. Սյունիքի գյուղացիության (ցուրաբերդցիների) ապստամբությունն արտացոլող «Վահրամ Որոտանեցի» պիեսը (բեմադրվել է 1940-ին): 1950-ին հրատարակել է «Մեր գնդի մարդիկ» վեպը, որը պատմում է Լենրնգրադի համար մարտնչող ռազմ, միավորումներից մեկի և պարտիզանական ջոկատների գործողությունների մասին: Վեպին բնորոշ է սովետական հայրենասիրության և ՍՍՀՄ բազմազգ ժողովուրդների ինտերնացիոնալ միասնականության գեղարվեստական նկարագիրը: Խ-ին ճանաչում է բերել «Հողը» (հ. 1-2, 1954—55) վեպը: Քարակերտը լքելով և Արարատյան դաշտ տեղալիոխվելով չէ, որ պետք է լուծվի քարակերտցիների բարեկեցության խնդիրը, այլ ապառաժները փշրելով ու հողը ծաղկեցնելով: Սա է երկում բարձրացվող գլխավոր հարցը: Այնուհետև լույս են տեսել Խ-ի «Լալ Համազը» (1955), «Որոտանի կիրճում» (1956), «Քարանձավի բնակիչները» (1961) մանկական ստեղծագործությունները, «Կարմիր շուշաններ» (1958), «Հարստությունը լեռներում» (1961) պատմվածքների ժողովածուները: Խ-ին ժողովրդականություն է բերել «Մխիթար Ապարապետ» (1961) պատմավեպը: Շարունակելով հայ պատմավիպագրության ավանդները՝ գրողը արդիականության տեսանկյունից է դիտել հայ ժողովրդի պատմության հերոսական էջերից մեկը: XVIII դ. ժողովուրդը ոտքի է ելել սրով վերականգնելու իր կորսված ինքնուրույնությունը: Ժող. այս հուժկու ընդվզումների ու պայքարի հենքի վրա վեպում բարձրանում են զորավարներ Գավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի կերպարները՝ իբրև ժողովրդի իղձերի արտահայտիչների: Վեպի առանցքային հարցերից մեկն էլ հայ և ռուս ժոդովուրդների բարեկամությունն է: Խ. պատմվածքից պատմվածք, գրքից գիրք ամբողջացնում է մեր ժամանակակցի կերպարը, բացահայտում նրա ներաշխարհը: Այդպիսին են նրա «Կորած արահետներ» (1964), «Բաջարան» (1965), «Այրված տունը» (1965), «Մատյան եղելությանց» (1966), «Անձրևից հետո» (1969), «Ինչո՛ւ, ինչո՛ւ» (1970), «Երեք տարի, 291 օր» (1972), «Սևանի լուսաբացը» (1974), «Խոսեք, Հայաստանի լեռներ» (1976) գործերի հերոսները: Սրանցից առանձնանում են «Քաշարան», «Մատյան եղելոլ-թյանց», «Ծարավել եմ, ջուր բերեք» («Անձրևից հետո» ժողովածուում) և «Խոսեք, Հայաստանի լեռներ» ստեղծագործությունները: Առաջինը պատկերում է Հայաստանի լեռնագործ բանվորի առօրյան, անհատի հոգևոր ծնունդը կոլեկտիվում: Երկրորդը հողի աշխատավորի, աշխարհի ու մարդկանց մասին մտորումներ է: Երրորդը յուրահատուկ մի ասք է մարդ-աշխատավորի, մարդ-զինվորի, մարդ-հայրենասերի մասին: Վերջինը հայ ժողովրդի մոտիկ անցյալի ողբերգական ճակատագրի գեղարվեստական վերարտադրությունն է: Թուրք, իշխանությունները իրականացնում էին ցեղասպանության իրենց ծրագիրը՝ կոտորելով Արևմտյան Հայաստանի բնիկ, խաղաղ ու անզեն բնակչությանը: Այս մղձավանջի մեջ գրողի ասելիքը հստակ է, նպատակը՝ պարզ՝ ժող. աննկուն ոգու վերակենդանացումը: Վեպում արտացոլված է հայ ժողովրդի ռուս, կողմնորոշումը: Խ-ի լավագույն գործերից է «Թագուհին հայոց» վեպը (1978), որի մեջ գրողը տվել է հայ ժողովրդի հեռավոր անցյալի ինքնատիպ նկարագիրը: Խ. հեղինակ է նաև հայ ժողովրդի պատմության, գրականության, լեզվի կարևորագույն խնդիրներին նվիրված արժեքավոր ուսումնասիրությունների: Նրա շատ երկեր թարգմանվել են ՍՍՀՄ և աշխարհի ժողովուրդների բազմաթիվ լեզուներով: «Այրված տունը» (1974, «Լքված հեքիաթների կիրճը» վերանվանումով) և «Մխիթար Սպարապետ»ը (1978) էկրանավորել են «Հայֆիլմ» և «Մոսֆիլմ» կինոստուդիաները: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի, Կարմիր աստղի, Կարմիր դրոշի, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով: ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1977):
Երկ. Երկ. ժող., հ. 1—5, Ե., 1967—70:
Գրկ. Հայրյան Գ., Սերո Խանզադյան, Ե., 1975: Գ. Հայրյան
