Jump to content

ՀՍՀ/ԽԱՆԶԱՏՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՆԶԱՏՅԱՆ Զատիկ Հակոբի (ծն. 3.4. 1886, Զմյուռնիա), ֆրանսահայ քարտեգագետ, ՀՍՍՀ ԳԱ արտասահմանյան անդամ (1967): Ավարտել է Զմյուոնիայի Մեսրոպյան վարժարանը, ապա՝ Փարիզի նավագնացության բարձրագույն է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի դպրոցները, ստացել կոմանդորի կոչում: 1911-ին հրավիրվել է Ստամբուլ՝ Թուրքիայի ռազմածովային ուժերի վարչությունում աշխատելու, 1914-ին անցել է Բուլղարիա՝ Վառնայի ծովափի պաշտպանության ղեկավարի պաշտոնով: 1919-ին մասնակցել է Փարիզի հաշտության կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքներին: 1920-ին հրատարակել է 25 քարտեզից կազմված «Պատմական Հայաստանի աշխարհագրական միասնության ատլաս»ը: Ազգերի լիգայում վարել է աշխարհագրագետ-քարտեգագետի պաշտոն: 1920—32-ին կազմել և հրատարա կել է Թուրքիայի տնտ. աշխարհագրության, Ալժիրի պատմական աշխարհագրության, Պաղեստինի տնտ. աշխարհագրության և այլ ատլասներ: 1930—55-ը եղել է Մուրատ-Ռափայելյան վարժարանի աշխարհիկ տնօրենը: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցել է ֆրանս. Դիմադրության շարժմանը: Պատերազմից հետո ծավալել է հայրենասիրական գործունեություն, կազմել մի շարք ատլասներ, այդ թվում՝ Սովետական Հայաստանի 40-ամյակին նվիրված «Հայաստանի պատմական քարտեզագրության ալոլաս»ը (1960): I". ֆրանսահայ մշակութային միության պատվավոր նախագահն է, ֆրանս-սովետական բարեկամությանջատագով:

Ս. Բաղդասարյան