Jump to content

ՀՍՀ/ԽԱՆԻ ԳՅՈՒՂ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՆԻ ԳՅՈՒՂ, Ղանի գյուղ, գյուղ նախկին Կարսի մարզում, Կարս քաղաքից 8 կվ հարավ: XIX դ. վերջին ուներ 342 (43 տուն) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրա գործությամբ և անասնապահությամբ: Գյուղում գործում էր եկեղեցի (Ա. Հակոբ, 1847-ին կառուցված) և վարժարան (10 աշակերտով): Խ. գ-ի շրջակայքում կային ավերակ բերդի մնացորդներ: Խ. գ-ում էր գտնվում Հարանց վարք անունով մի ձեռագիր՝ քրիստոնեական եկեղեցու նշանավոր հայրերի վարքի մասին: Բնակիչները տեղահանվել են 1920-ի հայ-թուրքական պատերազմի ժամանակ: