Jump to content

ՀՍՀ/ԽԱՆԾԱՌ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՆԾԱՌ, Խանծար, հանձարուր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սվազի (Սեբաստիայի) վիլայեթի համանուն գավառում, Սեբաստիա քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք, լեռան ստորոտին, Սեբաստիա—Էրզրում խճուղու վրա: Խ. հիշատակվում է XVI դարից: 1914-ին ուներ 120 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Գյուղում գործում էին եկեղեցի (Ս. Աստվածածին) և Աթանագինեյան վարժարանը (60 աշակերտով): Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին: