Jump to content

ՀՍՀ/ԽԱՆԿԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՆԿԱ, լիճ ՌՍՖՍՀ Պրիմորիեի երկրամասում և Չինաստանում: Տարածությունը 4000—4400 կմ² է (կախված մակարդակի բարձրությունից), խորությունը՝ մինչև 10 մ: Ափերը ճահճապատ են, ջուրը՝ քաղցրահամ, պղտոր: Սառցակալում է նոյեմբերին, սառցազերծվում՝ ապրիլին: Ընդունում է Լեֆու, Մո և այլ գետեր: Խ-ից արտահոսում է Մունգաչան գետը (Ուսսուրիի վտակը): Հարուստ է ձկներով (սազան, կալուգա) և ջրային կրիաներով: Նավարկելի է: