ՀՍՀ/ԽԱՆՈՅԱՆ ՆԻՆԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԽԱՆՈՅԱՆ Նինա Մինասի 17(29).9.1879, Թիֆլիս—14.5.1975, Թբիլիսի, հեղափոխական գործիչ: Կոմկուսի անդամ 1905-ից: Մովորել է Թիֆլիսի կանանց գիմնազիայում: 1898-1920-ին ուսուցչություն է արել Թիֆլիսի և գավառի ծխական դպրոցներում: Անձնապես ծանոթ և իր գործունեությամբ կապված է եղել պրոֆեսիոնալ հեղափոխականներ Ս. Շահումյանի՝, Մ. ձխակայայի, Բ. Կնունյանցի և Կամոյի հետ: Կատարել է կուսակցական դժվարին հանձնարարություններ (զինամթերքի հայթայթում, բոլշևիկյան մամուլի հրատարակում ու տարածում ևն): Վրաստանում սովետական կարգերի հաստատումից հետո աշխատել է հանրապետության լուսժողկոմատում, 1922—32-ին՝ ՎԿ(բ)Կ Կենտկոմում: Եղել է վրաստանի պետ. հրատարակչության կոլեգիայի անդամ: Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով:
