Jump to content

ՀՍՀ/ԽԱՆՉԱԼԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՆՉԱԼԻ, լիճ Ախալքալաքի սարավանդի հարավային մասում, Վրացական ՍՍՀ-ում: Երկարությունը մինչև 7,5 կմ է, լայնությունը՝ մոտ 3 կմ, բարձրությանը՝ 1931 մ: Սնվում է ձնհալքի ջրերով: Լճի շրջապատը ճահճոտ է, ջուրը պղտոր է՝ թույլ կանաչավուն երանգով, խմելու համար ոչ պիտանի: