Jump to content

ՀՍՀ/ԽԱՆՍԱՆԱՄՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՆՍԱՆԱՄՅԱՆ Լևոն Հարությունի խանզադե, 1873, գ. Երանոս, Նոր Բայազետի գավառ (այժմ՝ ՀՍՍՀ Մարտունու շրջանում)—1938, հայ գրող: Ավարտել է Երևանի ռուս, սեմինարիան (1895), զբաղվել ուսուցչությամբ (Հին Նախիջևանում, Նոր Բայազետում, Երևանում): Ժամանակի հայ գյուղի հոգսերն է պատկերել «Տեր-Մաթալ և յուր զոհերը» (հ. 1, 1903) վեպում: 1904-ին լույս է տեսել նրա «Զաքարիա Զագեցու օրերը» պատմավեպը, որն ընդգրկում է IX դ. անցքեր: Թուրք. բռնատիրության պայմաններում հայ ժողովրդի անապահով կյանքն է արտացոլել «Սևանա ուխտավորները» (1907), «Ներսեի հիշատակին» (1907) «Մեր արյունոտ անցյալից» (1907) վիպակներում: Խ. գրի է առել (1903) «Սասնա ծռեր» էպոսի պատումներից մեկը («Սասնա ծոեր», հ. 2, 1951, պատում ԺԲ, Դավիթ և Մհեր):